Նոութբուքերը առաջացնում են “այրված մաշկի համախտանիշ”

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 25, 2010 16:49

Նոութբուքը մարդկանց կյանքի անբաժանելի մասն է դարձել: Այն գրավիչ է նախ իր հարմարավետությամբ. Դրանով աշխատել հնարավոր է որտեղ ասես. ավտոբուսում նստած, ճոճաթոռին հանգստանալով, մարգագետնում պառկած:

Սակայն համակարգչային տեխնիկայի լայն տարածումն այնքան էլ անվտանգ չէ. MyJane-ը տեղեկացնում է, որ  բուքերի օգտագործումը` ծնկներին դրած, հանգեցնում է այրվածքների:

Շվեդիայում տարեցտարի ավելի ու ավելի շատ են մաշկի այնպիսի այրվածքների դեպքեր արձանագրվում, որոնք առաջանում են սեղանի համակարգչի օգտագործման պատճառով: Կարմրաշագանակագույն բծերի երևան գալը պայմանավորված է նրանով, որ  ակուլումուլյատորներն ու օդորակիչները տաքացնում են մաշկը և առաջացնում այսպես կոչված “այրված մաշկի համախտանիշ”:  Դա  նույնիսկ չի զարմացնում բժիշկներին. նոութբուքի հետ տևականորեն շփվող մաշկը տաքանում է մինչև 43-47 աստիճան:

Այս հիվանդությունը ավելի հաճախ ախտորոշվում է երիտասարդների շրջանում, որոնք նոութբուքերի ամենաակտիվ օգտագործողներն են: Տուժածների թվում քիչ չեն նաև պատանիները, կան նաև երեխաներ:  Բժիշկները խորհուրդ ենհ տալիս  համակարգիչները երկար ժամանակ ծնկներին չպահել, քանի որ մաշկի այրվածքից ազատվելու համար կարող է պահանջվել մինչև կես տարի:

Դիտվել է 1813 անգամ:
Print Friendly

Leave a Reply