Ամերիկացիները ծամոնն օգտագործում են իմպոտենցիայի դեմ պայքարում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 25, 2010 16:47

Մայամիի մի ընկերություն,  որպես “Viagra” և “Cialis” դեղորայքների այընտրանք, առաջարկում է ծամոնը, որը բարձրացնում է տղամարդկանց պոտենցիան:

Ինչպես հաղորդում է America.Ru-ն, արտադրող ընկերությունը տեղեկացնում է, որ “Sexlets Gum” ծամոնը բարձրացնում է տղամարդկանց մեջ տեստոստերոնի մակարդակը և լիբիդոն:

Սեռական անկարողության դեմ ծամոնի ստեղծողը` 37-ամյա Թոմմի Բաբիլը, տասը տարի աշխատել է դեղագործական արդյունաբերությունում: Ծամոնի բաղադրատարրերի թվում են E վիտամինը, ժենշենը և իոգիմբի կեղևի թուրմը:

Ըստ առողջապահության պաշտոնյաների` ծամոնն առայժմ չի փորձարկվել և հավանության չի արժանացել Սննդի և դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչության կողմից:

Ներկայումս աշխարհում  իմպոտենցիայի բուժման ամենատարածված միջոցներից մեկը “Viagra”–ն է: Ինչպես հաստատում են սոցիոլոգները, յուրաքանչյուր հինգերորդ ամուսնալուծության պատճառներից մեկը  իմպոտենցիան է: Սակայն իմպոտենցիայի հիմնախնդրի լուծման հետ կապված ուրիշ վտանգ էլ կա, երբ տարեց մարդիկ, դեղորայքի շնորհիվ ինքնավստահություն ձեռք բերելով, լքում են իրենց ընտանիքները  ավելի երիտասարդ կանանց հետ նոր հարաբերություններ սկսելու համար:

Դիտվել է 1557 անգամ:
Print Friendly

Leave a Reply