Սուրեն Պետրոսյանը կմասնակցի հեծանվային սպորտի Եվրոպայի երիտասարդական առաջնությանը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 9, 2009 15:18

maui-bicycles-28-350x356Հեծանվորդ Սուրեն Պետրոսյանը և նրա մարզիչ Աշոտ Խաչատրյանն այսօր ուղևորվել են Մինսկ: Բելառուսի մայրաքաղաքում հուլիսի 15-19-ը կայանալու է հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը:
Հեծանվային սպորտի ՀՀ ֆեդերացիայի գործադիր տնօրեն Կարեն Գրիգորյանը «Անկախ»-ին հայտնեց, որ Պետրոսյանը լավ մարզավիճակում է, և հեծանվորդից սպասելիքները մեծ են:
Նա իր հետ տարել է երկու ժամանակակից հեծանիվ, որոնք այդ մարզաձևի Հայաստանի ֆեդերացիան նոր է ստացել Հեծանվային սպորտի միջազգային ֆեդերացիայից:

Դիտվել է 1405 անգամ:
Print Friendly

Leave a Reply