Ճտքավոր կոշիկներ և խաղալիքներ օգտագործված ծամոնից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 25, 2010 16:37
Ծամոնի ուտիլիզացմամբ զբաղվող ընկերությունը կառուցել է այսպես կոչված «Գամդրոպ» բունկերներ: Դրանք տեղակայվել են Վելլինգտոնում:
Ամեն տարի ավելի քան 30 տոննա ծամոն է նետվում Նոր Զելանդիայի մայրաքաղաքի փողոցներում: Ինչպես տեղեկացնում է Raut-ը, վերջին հինգ տարիներին օգտագործված ծամոնի տարածման հիմնախնդիրը հասել է համաշխարհային մասշտաբի: Դրա լուծման համար գործի են դրել հատուկ արկղեր: Դրանք տեղադրել են քաղաքի տարբեր վայրերում, ուր մեծ թվով բնակչություն և զբոսաշրջիկներ են հավաքվում, նաև ավտո- և երկաթուղային կայարաններում: Դրանք դրվում են նաև գիշերային ակումբների մոտ: Մտահղացումը Աննա Բալլուսինն է. նա համոզված է, որ ծամոնը կարելի է չոչնչացնել, այլ վերամշակել և օգտակար իրեր պատրաստել, օրինակ` ավտոդողեր, մանկական խաղալիքներ, բջջային հեռախոսների պահեստամասեր և անգամ մոդայիկ ճտքավոր կոշիկներ:
Գյուտարարը շտապում է հանգստացնել այն մարդկանց, ովքեր նման իրերի օգտագործման կապակցությամբ մտավախություններ ունեն: Բոլոր ծամոնային թափոնները ենթակա են պարտադիր կենսաքիմիական մշակման, ուստի առողջության համար որևէ վտանգ չեն ներկայացնում: Արտադրանքն ավելի վտանգավոր չի լինի, քան ռեստորանում սպասքից օգտվելը, որը օգտագործված է, սակայն հիգիենիկ ստերիլիացում է անցել:






Facebook
Tweet This
Email This Post
