Թուրքիան ժամանակավորապես բացում է Հայաստանի հետ սահմանը
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 25, 2010 16:35
Արտաքին գործերի նախարարի խոսքերով` Թուրքիան ժամանակավորապես բացում է իր սահմանը Հայաստանի հետ միայն և միայն ՆԱՏՕ-ի զորավարժությունների համար անհրաժեշտ սարքավորումը տեղափոխելու համար: «Տեսականորեն Թուրքիան կարող է թույլ չտալ և չբացել սահմանը անհրաժեշտ սարքավորումները անցկացնելու համար: Բայց դրանք լինելու են արտակարգ իրավիճակների նախարարության զորավարժություններ բնական աղետների դեմ պայքարի նպատակով, որոնք ռազմական բնույթ չեն ունենալու»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեհմեդ Ֆաթիհը:
Ըստ նրա, եթե ՆԱՏՕ-ն Հայաստանում անցկացվելիք զորավարժությունների համար Թուրքիայի տարածքով ռազմա-տեխնիկական սարքավորումներ տեղափոխեր, ապա Անկարան չէր տա իր համաձայնությունը:
«Զորավարժությունների սցենարն այնպիսին է, որ Հայաստանում երկրաշարժ է տեղի ունենում, և ՆԱՏՕ-ի ուժերը ուղղվում են այնտեղ անհրաժեշտ օգնություն ցույց տալու համար»,- բացատրել է Ֆաթիհը` ավելացնելով, որ նման զորավարժություններ անցկացնելու համար Թուրքիան` որպես դաշինքի անդամ, չի կարող թույլ չտալ ՆԱՏՕ-ի ուժերին անցնելու իր սահմանով: Սակայն, ինչպես հաղորդում է TREND-ը, տվյալ քայլը չի խոսում այն մասին, որ Թուրքիան պաշտոնապես բացում է Հայաստանի հետ սահմանը:






Facebook
Tweet This
Email This Post
