Տոմսերի գները փոխվել են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 25, 2010 14:59

Ինչպես տեղեկացրել ենք, սեպտեմբերի 3-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երևանի «Հանրապետական» մարզադաշտում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում մրցելու է Իռլանդիայի ազգային ընտրանու հետ, և այդ հանդիպման տոմսերի արժեքը 4-8 հազար դրամ է: Մտավախություն կար, որ բարձր գների պատճառով հնարավոր է Հայաստանի քիչ թվով մարզասերներ այցելեն մարզադաշտ և ներկա գտնվեն խաղին: Ընդ որում,  Իռլանդիայից մեծ թվով ֆուտբելասերներ են պատրաստվում գալ Հայաստան: Այնպես որ, հնարավոր է այնպես ստացվի, որ մարզադաշտի տրիբունաներում հյուրերի հավաքականին երկրպագողների թիվն ավելի շատ լինի, քան` տանտերերի: Եվ ահա, որոշակի քայլ է կատարվել` իջեցվել են տոմսերի գները: Այժմ դրանց արժեքը տատանվում է 2-6 հազար դրամի սահմաններում:

Դիտվել է 1752 անգամ:
Print Friendly

Leave a Reply