Իրականացվում է «Սահմանների համալիր կառավարման» ծրագիրը

Պաշտոնական, Օրվա լուր | | August 25, 2010 14:50

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի երեւանյան գրասենյակի կողմից իրականացվող «Հարավային Կովկասում սահմանների համալիր կառավարում» ծրագրի տարածաշրջանային համակարգող Ֆիլիպ Փիրսի գլխավորած պատվիրակությանը:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ զրուցակիցները գոհունակություն են հայտնել ծրագրի իրականացման ընթացքից, որի նպատակն է ամրապնդել Հարավային Կովկասի երկրների, ԵՄ անդամ պետությունների եւ միջազգային այլ շահառուների միջեւ միջգերատեսչական, երկկողմ ու տարածաշրջանային համագործակցությունը, հեշտացնել մարդկանց տեղաշարժը եւ ապրանքների տեղափոխումը պետական սահմանով` միաժամանակ ապահովելով պետական սահմանի երաշխավորված անվտանգությունը: Քննարկվել են սահմանային ենթակառուցվածքների արդիականացման համար անհրաժեշտ ֆինանսական խնդիրների հետ կապված հարցեր: Արթուր Բաղդասարյանը տեղեկացրել է, որ ստեղծված միջգերատեսչական հանձնախումբը շուտով Ազգային անվտանգության խորհրդի հաստատմանը կներկայացնի Հայաստանի սահմանային անվտանգության ռազմավարությունը, որի հիման վրա կմշակվի եւ կիրականացվի գործողությունների ծրագիր:

Դիտվել է 1250 անգամ:
Print Friendly

Leave a Reply