Մարզիչը հրապարակել է թիմի կազմը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 25, 2010 14:38

Սեպտեմբերի 6-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրապարակել է այն մարզիկների անունները ովքեր մեր երկրի պատիվը կպաշտպանեն այդ ստուգատեսում: Ընտրյալներն են`Ռոման Ամոյանը (55 կգ), Վահան Ջուհարյանը (60կգ),  Արման Ադիկյանը (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ), Դենիս Ֆորովը (84 կգ), Սարգիս Տոնոյանը (96 կգ) և Յուրի Պատրիկեևը (120 կգ): Սա մեր մարզիկների տարվա գլխավոր ստուգատեսն է: Հիշեցնենք, որ մեր երկրի ներկայացուցիչները բաց էին թողել Բաքվում կազմակերպված Եվրոպայի առաջնությունը:

Դիտվել է 1414 անգամ:
Print Friendly

Leave a Reply