Հայաստանի ներկայացուցիչը եզրափակեց տասնյակը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | August 25, 2010 13:47
Սինգապուրում անցկացվող պատանեկան օլիմպիական խաղերում հրաձգության մրցաշարում Հայաստանի միակ ներկայացուցիչը բավարարվել է համեստ արդյունքով: 10 մ հեռավորությունից օդամղիչ ատրճանակով հրաձգության մրցումներում Ռոմիկ Վարդումյանը 563 միավորով զբաղեցրել Է 10-րդ տեղը: Չեմպիոն է դարձել ուկրաինացիԴենիս Կուշնիրյովը` 576 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
