Պյոտր Մեծի ծովածոցում ծովահենների դեմ պայքարի գործողություններ են մշակում ՌԴ-ի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի նավերը եւ օդուժը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 25, 2010 13:25
Այսօր Պյոտր Մեծի ծովածոցի ջրատարածքում սահմանապահների «Անվտանգության համար խաղաղօվկիանոսյան համագործակցություն» միջազգային զինավարժությունների շրջանակներում ծովահենների դեմ պայքարի համատեղ գործողություններ են մշակում Ռուսաստանի, Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի նավերն ու առափնյա պահպանության օդուժը:
Զինավարժությունների սցենարով, Բերինգի ծովում ամերիկյան «Թետիս» նավը տագնապալի տեղեկացում Է հաղորդել եւ ուղղություն վերցրել դեպի Վլադիվոստոկ: Ենթադրաբար այն զավթել Է մի զինված խումբ: Զավթման մասին հաղորդագրությունը տեղեկատվության փոխանակման ավտոմատացված համակարգով ռուսաստանցի եւ ամերիկացի գործընկերներին Է հաղորդել Ճապոնիայի Ծովի անվտանգության վարչության համակարգող կենտրոնը: Խախտողներին որոնելու եւ բռնելու համար ստեղծվում Է խումբ՝ ԱՄՆ-ի առափնյա պահպանության «Ջարվիս» նավի, Ճապոնիայի Ծովի անվտանության վարչության «Էչիգո» նավի եւ Ռուսաստանի «Օրյոլ» սահմանապահ պահականավի կազմով:
Սահմանապահները պետք Է մշակեն վարժություններ. խախտողների որոնում, հանցավոր խմբի վնասազերծում, ծովում տուժածների փրկում:






Facebook
Tweet This
Email This Post
