«ReAnimania» 2-րդ անիմացիոն փառատոնը` Երեւանում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | August 25, 2010 12:59
«ReAnimania» 2-րդ միջազգային անիմացիոն փառատոնը Երեւանում կանցկացվի սեպտեմբերի 9-13-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց փառատոնի համակարգող Կարինե Արոյանը, արդեն ստացվել է մասնակցության շուրջ 300 հայտ 35 երկրից:
Այս տարի առաջին անգամ ցանկություն են հայտնել մասնակցելու նաեւ Սինգապուրից, Չեխիայից, Բուլղարիայից, Նիդեռլանդներից, Ճապոնիայից, Հունաստանից: Նախնական տարբերակով` փառատոնը կբացվի ֆրանսիացի ռեժիսոր Սիլվեն Շոմեյի «Աճպարարը» ֆիլմով: Կարիեն Արոյանի տեղեկացմամբ` փառատոնի ընթացքում կանցկացվեն վարպետաց դասեր, ֆիլմերի պրեմիերաներ:
«Ինչպես առաջին փառատոնի, այնպես էլ այս անգամ կկազմակերպվի MARANI (Market of Animation) համաժողովը, որը հրաշալի հնարավորություն է մեկ տեղում հանդիպելու անիմատորների, պրոդյուսերների, դիստրիբյուտորների, միջազգային եւ տեղական անիմացիոն կազմակերպությունների ներկայացուցիչների հետ»,- ասաց նա` ավելացնելով, որ համաժողովի նպատակն է նպաստել տարբեր խմբերի համագործակցությանը: Հիշեցնենք, որ փառատոնն անցյալ տարի ստացել է մասնակցության շուրջ 350 հայտ 36 երկրից:






Facebook
Tweet This
Email This Post
