Հայաստանում սովորելու համար դիմել է 100-ից ավելի իրանցի
ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | August 25, 2010 12:51
Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունում այս տարվա հուլիսից սկսվել է հայտերի ընդունումը այն արտասահմանցի ուսանողներից, ովքեր ցանկանում են առաջիկա ուսումնական տարում սովորել Հայաստանի կրթական հաստատություններում:
Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ սփյուռքի նախարարության արտաքին կապերի բաժնի պետ Վահե Գրիգորյանը, արտերկրի դիմորդների համար ՀՀ-ում ուսում կկազմակերպվի կրթական բոլոր աստիճաններում, այդ թվում` բարձրագույն ուսումնական հաստատությունների նախապատրաստական` համաձայն դիմորդների ցանկության: Մինչեւ օրս ստացվել է ավելի քան 100 դիմում, բոլորն էլ` Իրանից:
Ըստ նկատված օրինաչափության` դիմորդների մեծ մասը Հայաստանի ուսումնական հաստատություններից նախընտրում են Ագրարային համալսարանը: Դիմումների ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 10-ն է: Ինչ վերաբերում է հայաստանցի սովորողներին, ապա ՀՀ ԿԳՆ-ն այս տարի արտասահմանյան ուսումնական հաստատություններում սովորելու հայտեր դեռեւս չի ստացել:






Facebook
Tweet This
Email This Post
