Ավտոպատահար Երեւան-Գյումրի ճանապարհին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 25, 2010 11:49

Արագածոտնի մարզային ոստիկանությունից փրկարար ծառայությունում ահա­զանգ է ստացվել, որ օգոստոսի 24-ին, ժամը 15.00-ի սահմաններում ավտոպատահար է տեղի ունեցել Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 81-րդ կիլոմետրում:

Դեռեւս չպարզված հանգամանքներում «Ռենջ Ռովեր»  մակնիշի AXA 555 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու շրջվել:

Պատահարի հետեւանքով մեքենայի ուղեւոր, Վրաստանի Հանրապետության Ախալքալակի քաղաքի բնակիչ, 1960 թ. ծնված Արամ Աբաջանյանը տեղում մահացել է: Մեքենայի վարորդը` Վրաստանի Հանրապետության Ախալքալակի քաղաքի բնակիչ, 1962 թ. ծնված Գրիգոր Աբաջանյանը եւ ուղեւորներ` նույն քաղաքի բնակիչներ, 1961 թ. ծնված Լուսինե եւ 1984 թ. ծնված Լիաննա Աբաջանյանները ու Երեւանի բնակիչ, 1985 թ. ծնված Նաիրա Արամյանը ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Թալինի հիվանդանոց:

Լիաննա Աբաջանյանը եւ Նաիրա Արամյանը դուրս են գրվել հիվանդանոցից, իսկ Գրիգոր եւ Լուսինե Աբաջանյանները տեղափոխվել են համապատասխանաբար` Երեւանի «Արմենիա» եւ «Էրեբունի»  բժշկական կենտրոններ:

Ըստ բժիշկների` տուժածների վիճակը միջին ծանրության է:

Դիտվել է 992 անգամ:
Print Friendly

Leave a Reply