Ջուրն ընկած մարդը և շունը փրկվել են
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 25, 2010 11:42Երեկ առավոտյան Փրկարար ծառայությունում ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապանի Մ. Հարությունյան 1 շենքի մոտ, Ողջի գետը տղամարդ է ընկել:
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:
Փրկարարները գետից դուրս են բերել նույն շենքի բնակիչ, 1970 թ. ծնված Արայիկ Պողոսյանին, որն այնուհետեւ տեղափոխվել է Կապանի հիվանդանոց:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:
Նույն օրը, ժամը 14.38-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Նոր Արեշ 50-րդ փողոցի մոտ գտնվող ջրանցքը շուն է ընկել:
Դեպքի վայր է մեկնել հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խումբը, եւ փրկարարների ուժերով շունը դուրս է բերվել ջրանցքից: