Եվս մեկ սպանություն բանակում

Օրվա լուր | | August 24, 2010 20:34

Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 17-ին Հ ՊՆ N զորամասի մարտական հենակետում նույն զորամասի պայմանագրային զինծառայող կրտսեր սերժանտ Հարություն Յուրիկի Վարդանյանը (ծնված 1984 թվականին, Տավուշի զինկոմիսարիատ) հրազենային երկու կրակոց է արձակել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արսեն Երվանդի Չոբանյանի (ծնված 1966 թվականին, Տավուշի զինկոմիսարիատ) կրծքավանդակի շրջանին:

«Ստացած մարմնական վնասվածքներից Ա. Չոբանյանը տեղում մահացել է», – ասված է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Փաստի առթիվ պաշտպանության նախարարության քննչական ծառայության 6-րդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը», եւ կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 2130 անգամ:
Print Friendly

Leave a Reply