Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի սպորտի տնօրենը Երևանում է
ՍՊՈՐՏ | ankakh | July 9, 2009 14:59Կրկին Հայաստանում է Ձյուդոյի Եվրոպայի ֆեդերացիայի սպորտի տնօրեն Ինդրեկ Պետերսոնը: Նա ձյուդոյի ՀՀ ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանի հետ հանդիպել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արմեն Գրիգորյանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են սեպտեմբերի 9-14-ը Երևանում կայանալիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնության անցկացման հետ կապված հարցեր:
Եվրոպայի ֆեդերացիայի ներկայացուցիչը Հայաստանում կմնա մինչև հուլիսի 12-ը: Գարնանը նա կրկին մեր երկիր էր այցելել և այն կարծիքն էր հայտնել, որ Երևանում բոլոր ենթակառուցվածքները կան Եվրոպայի երիտասարդական առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար:






Facebook
Tweet This
Email This Post
