Թուրքիայում «Ոսկե ծիրա՞ն»
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | August 24, 2010 18:13
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի լրատվական բաժինը մամլո հաղորդագրություն է տարածել առ այն, որ թուրքական «Միլլիեթ» թերթի օգոստոսի 20-ի համարում հոդված է տպագրվել այն մասին, որ Թուրքիայի Մալաթիա քաղաքում անց է կացվելու Մալաթիայի 1-ին միջազգային կինոփառատոնը, որի գլխավոր մրցանակը կոչվելու է «Ոսկե Ծիրան»: Վերջում հոդվածագիրը հիշեցնում է, որ 2004 թվականից Երեւանում արդեն անց է կացվում «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոն:
Այդ կապակցությամբ հայտարարում ենք.
- Երեւանյան «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը ոչ մի կապ չունի վերը նշված միջոցառման հետ:
- դատական կարգով անվանումը օգտագործելու վիճարկման հարցը մեր կողմից կքննարկվի լիակատար եւ վերջնական տեղեկատվություն ստանալուց հետո:
- զարմանք է առաջացնում այն «սրտացավությունը», որ այս դեպքում ցուցաբորել է «Հայոց աշխարհ» թերթը եւ անձամբ Կիմա Եղիազարյանը, որոնք տարիներ շարունակ ջանք եւ եռանդ չեն խնայում «Ոսկե Ծիրան» Երեւանյան կինոփառատոնը վարկաբեկելու, վատաբանելու եւ ստահոդ լուրեր տարածելու գործում:






Facebook
Tweet This
Email This Post
