Քննարկվել են հանրակրթության բարելավման ուղիները

Պաշտոնական, Օրվա լուր | | August 24, 2010 14:16

Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված հանրակրթության ոլորտի բարեփոխումներին։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ նախարարներ, մարզպետներ ու շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։

Նոր ուսումնական տարվան ընդառաջ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրել է ոլորտի բարեփոխումների իրականացման ընթացքը, առկա խնդիրներն ու առաջնահերթ լուծում պահանջող անելիքները։ Ի թիվս այլ հարցերի, մասնավորապես քննարկվել են հանրակրթության բնագավառում պետական քաղաքականության միասնականության ապահովման, հանրակրթության որակի բարելավման և արդյունավետության բարձրացմանն առնչվող հարցեր։

Նշվել է, որ բարեփոխումների շրջանակում, «Հանրակթության մասին» ՀՀ օրենքի պահանջից ելնելով, ՀՀ կառավարության որոշմամբ հանրապետության հանրակրթական դպրոցներում կներդրվի ներքին և արտաքին գնահատման մեխանիզմ, ինչը հնարավորություն կընձեռի մրցակցային սկզբունքով կազմելու դպրոցների վարկանիշերը։ Տեղեկացվել է նաև, որ առաջիկայում կհաստատվի ուսուցիչների ատեստավորման կարգը, իսկ մինչև տարեվերջ կսկսվի դպրոցների տնօրենների հավաստագրման գործընթացը։

Ամփոփելով խորհրդակցությունը և վերահաստատելով տարածքային համաչափ զարգացման կարևորությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ուշադրութան կենտրոնում պահել հատկապես համայնքների դպրոցների խնդիրները։

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply