Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամի պետական միջնաժամկետ պարտատոմսեր

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 24, 2010 13:23

Այսօր տեղի է ունեցել 36 ամիս մարման ժամկետով պետական միջնաժամկետ արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:

Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 155 մլն դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 40 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 115 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 022 281 171 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե¬րությունը` 14.1699 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.3700 տոկոս:

Ինչպես հաղորդում է Ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը` աճուրդին մասնակցել է 7 գործակալ:

Դիտվել է 934 անգամ:
Print Friendly

Leave a Reply