Օձի խայթոցներ Արագածոտնում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 24, 2010 11:19Օգոստոսի 23-ին Արագածոտնի մարզից տեղեկացրել են, որ ժամը 12.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել մարզի Օրգով գյուղի բնակիչ, 1956 թ. ծնված Անդրանիկ Խաչատրյանը:
Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:
Նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում օձի խայթոցից թունավորումով Աշտարակի հիվանդանոց է տեղափոխվել նաեւ Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ, 1959 թ. ծնված Արշակ Մաթևոսյանը:
Բժիշկները տուժածի վիճակը բավարար են գնահատել:
Դիտվել է 1260 անգամ:





Facebook
Tweet This