Հրդեհ տան ձեղնահարկում, հղի տանտիրուհին հիվանդանոցում է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | August 24, 2010 12:10

Երեկ  ժամը 12.53-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.30-ին, մարվել` 14.25-ին:

Այրվել է Վ. Գեւորգյանին պատկանող տան ձեղնահարկը` 100 քմ մակերեսով եւ այնտեղ պահեստավորված 200 հակ անաս­նա­կերը:

Հրդեհի հետեւանքով վատացել է տան բնակիչների ինքնազգացողությունը` 1981 թ. ծնված Համիկ Գեւորգյանն ունեցել է սրտի անբավարարություն եւ, «1-03» ծառա­յու­թյան աշխատակիցների կողմից ստանալով առաջին բուժօգնություն, հրաժարվել է հիվանդանոց տեղափոխվելուց, իսկ 1984 թ. ծնված Նվարդ Խաչատրյանը, գտնվելով հղի վիճակում, տեղափոխվել է Մարտունու հիվանդանոց:

Նույն օրը, ժամը 15.33-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Հացավան գյուղում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել` 19.50-ին:

Այրվել է ցորենի 1 հա մակերեսով հնձած արտ եւ Գ. Հովհաննիսյանի տան բակում պահեստավորված 600 հակ անասնակեր:

Օգոստոսի 23-24-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի մոտ այրվել է 2000 քմ, Շիրակի մարզի Խարկով գյուղի մոտ` 150 հա,   Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում` 1 հա, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում` 2500 քմ, Եղվարդ-Երեւան ավ­տո­ճա­նապարհին` 3 հա մակերեսով խոտածածկ տարածք, Արմավիրի մարզի Մերձավան գյուղում` 3000 քմ մակերեսով խոտ եւ 100 ծառ:

Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply