40 ավտոմեքենաների բախումից 5 մարդ է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 24, 2010 11:22

Պորտուգալիայի հյուսիսում ավելի քան 40 ավտոմեքենաներ բախվել են իրար, որի հետևանքով 5 մարդ զոհվել է, 72 մարդ` վիրավորվել։

Ավեյրու մայրուղու վրա նախ իրար են բախվել 10 մարդատար և 2 բեռնատար ավտոմեքենա, որից հրդեհ է բռնկվել:

Հրդեհի և ծխի պատճառով մի քանի րոպե շարունակ իրար են բախվել մի քանի տասնյակ մեքենաներ։

Դեպքի վայրում աշխատել է ավելի քան 200 փրկարար:

Տուժածներից 24-ի վիճակը շատ ծանր է։

Դիտվել է 1342 անգամ:
Print Friendly

Leave a Reply