Հրապարակվել է ֆուտբոլի Իռանդիայի հավաքականի կազմը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 23, 2010 16:16

Սեպտեմբերի 3-ին Երևանում կկայանա ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Հայաստանի և Իռլանդիայի հավաքականների մրցամարտը: Եվ ահա,Իռլանդիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովաննի Տրապատոնիի օգնական Մարկո Տարդելլին հրապարակել Է իր թիմի կազմը: Իռլանդիայի հավաքանի կազմում ընդգրկվել են հետևյալ ֆուտբոլիստները՝ դարպասապահներ՝ Շեյն Գիվեն («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Քեվին Ուեսթվուդ («Քովենտրի», Անգլիա) , Ջոն Մերֆի («Սքայնթորփ», Անգլիա), պաշտպաններ՝ Ջոն Օշի («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Ռիչարդ Դանն («Ասթոն Վիլլա», Անգլիա), Շոն Սենթ-Լեջեր («Պրեսթոն», Անգլիա), Գրեգ Կանինգհեմ («Մանչեսթեր Սիթի», Անգլիա),  Քևին Ֆոլի («Վուլվերհեմփթոն», Անգլիա), Սթեֆեն Քելլի («Ֆուլեմ», Անգլիա), Փոլ Մաքշեյն («Հալլ Սիթի», Անգլիա), Դարրեն Օդի  («Իփսվիչ», Անգլիա), կիսապաշտպաններ՝ Գլեն Ուիլան («Սթոք Սիթի», Անգլիա), Դարրեն Գիբսոն («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա,  Փոլ Գրին  («Դերբի», Անգլիա), Լաեմ Լոուրենս («Սթոք-Սիթի», Անգլիա,  Էյդին Մաքգիդի («Սպարտակ», Մոսկվա), Էնդի Քեո («Վուլվերհեմփթոն», Անգլիա, Դամիեն Դաֆ  («Ֆուլեմ», Անգլիա, Կիթ Թրիսի («Պրեսթոն», Անգլիա), հարձակվողներ՝ Ռոբբի Քին («Տոտենհեմ», Անգլիա), Քեվին Դոյլ («Վուլվերհեմփթոն», Անգլիա), Շեյն Քոնի («Ռեդինգ», Անգլիա):

Դիտվել է 1503 անգամ:
Print Friendly

Leave a Reply