Գրոսմայստեր Լևոն Արոնյանը կխաղա Չինաստանում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 23, 2010 16:07

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը  սեպտեմբերի 3-8-ին Չինաստանի Շանհայ քաղաքում կմասնակցի «Մեծ սաղավարտի» խաղարկության շախմատի միջազգային մրցաշարի: Նրա մրցակիցները կլինեն  Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան), Ալեքսեյ Շիրովը (Իսպանիա) և Հաո Վանը (Չինաստան): Ստուգատեոսում առաջին երկու տեղերը գրավողները հոկտեմբերի 9-15-ին Իսպանիայի Բիլբաո քաղաքում  կխաղան եզրափակիչ մրցաշարում, որին կմասնակցեն նաև Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան) և Մագնուս Կառլսենը (Նորվեգիա) :

Դիտվել է 1518 անգամ:
Print Friendly

Leave a Reply