Հայտնի դարձան ֆուտբոլի Հայաստան-Իռլանդիա և Մակեդոնիա-Հայաստան հանդիպումների մրցավարական անձնակազմերը

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 21, 2010 19:26

Սեպտեմբերի 3-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Երևանում Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում մրցելու է Իռլանդիայի հավաքականի հետ, իսկ չորս օր անց հյուրընկալվելու է Մակեդոնիայի ընտրանուն: Եվ ահա, հայտնի են դարձել Հայաստան-Իռլանդիա և Մակեդոնիա-Հայաստան  հանդիպումների մրցավարական անձնակազմերը:
Հայաստան-Իռլանդիա խաղը կսպասարկի Հունգարիայի մրցավարական անձնակազմը` Ժոլտ Սաբոյի գլխավորությամբ: Նրան կօգնեն իր հայրենակիցները` Ռոբերտ Կիշպալը և Ժոլտ Վարգան,իսկ 4-րդ պաշտոնյա է նշանակվել Յոժեֆ Բերգերը:
Մակեդոնիա-Հայաստան հանդիպման մրցավարը կլինի Էսպեն Բերնտսենը: Մրցավարի օգնականներ են նշանակվել Գեյր Ագե Հոլենը և Օդ-Յարլե Լարսենը: 4-րդ պաշտոնյանի պարտականությունները կկատարի Թոմ Հարալդ Հագենը: Մրցավարական անձնակազմը ներկայացնում է Նորվեգիան:

Դիտվել է 2038 անգամ:
Print Friendly

Leave a Reply