Արջերը Արագածոտնում երեք հորթ են հոշոտել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | օգոստոսի 21, 2010 18:44

Արջերը հոշոտել են Արագածոտնի մարզի Աղձք համայնքի սարերում պահվող երեք հորթ: Օգոստոսի 17-ին եւ 18-ին արջերը հարձակվել են համայնքի սարերում պահվող հորթերի վրա ու հոշոտել նույն գյուղի բնակիչներ Ֆ. Գասպարյանին ու Ս. Գասպարյանին պատկանող հորթերը:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 20-ին` ժամը 17.44-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գուսանագյուղ գյուղի լճակում պատանի է խեղդվել:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Ժամը 19.30-ին փրկարարները լճակից դուրս են բերել նույն գյուղի բնակիչ, 1990 թ. ծնված Արթուր Հարությունյանի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին: Նույն օրը` ժամը 17.23-ին, ահազանգ է ստացվել, որ Սեւանի «Ջրահարս» լողափում` ափից 100 մ հեռավորության վրա, դատարկ ռետինե նավակ է հայտնաբերվել: Մոտորանավակով դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ափից 7-8 մ հեռավորության վրա ջրափրկարարները հայտնաբերել ու ջրից դուրս են բերել Սեւանի Ցամաքաբերդ թաղամասի բնակիչ, 1951 թ. ծնված Բենիկ Մարտիրոսյանի դին եւ հանձնել ոստիկանության աշխատակիցներին: Յգոստոսի 20-ին` ժամը 18.30-ի սահմաններում, Սեւանի «Խոլոդոկ» լողափում հերթապահության ժամանակ ջրափրկարարները ջրում խեղդվող տղամարդ են նկատել: Րոպեներ անց նրանք լճից դուրս են բերել Վանաձոր քաղաքի բնակիչ, 1980 թ. ծնված Հովիկ Ղուկասյանին, որին ցուցաբերել են առաջին բուժօգնություն եւ տեղափոխել Սեւանի հիվանդանոց: Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է:

Դիտվել է 1138 անգամ:

Leave a Reply