Անմասն մնացին պարգևներից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 21, 2010 18:31

Արաբական միացյալ Էմիրությունների Աբու Դաբի քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներն անմասն մնացին խաղարկված պարգևներից: Աշոտ Անաստասյանը և Ավետիք Գրիգորյանը ինը հնարավորից վաստակած 5,5-ական միավորով հանգրվանեցին 4-րդ և 5-րդ հորիզոնականներում: Հովհաննես Գաբուզյանը 4 միավորով 17-րդն է:
Հաղթող դարձավ ուկրաինացի Անտոն Կորոբովը` 6,5 միավոր: Վրաստանի ներկայացուցիչ Զուրաբ Ստուրուան 6 միավորով գրավեց երկրորդ տեղը: Նույնպիսի արդյունք ցույց տվեց երրորդ մրցանակակիր դարձած ադրբեջանցի Սարհան Գուլիևը:

Դիտվել է 4964 անգամ:
Print Friendly

Leave a Reply