Եվս մեկ մեդալ պատանեկան օլիմպիական խաղերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 21, 2010 17:11

Սինգապուրում շարունակվող պատանեկան օլիմպիական առաջին խաղերում պայքարի ոլորտ ներգրավվեցին ձյուդոիստները: 66 կգ քաշային Դավիթ Ղազարյանը, հաջողությամբ հաղթահարեց նախնական փուլի արգելքը, սակայն հետո պարտվեց ամերիկացի Մաքսիմիլան Շնայդերին: Այդուհանդերձ, նա սփոփիչ հանդիպում անցկացնելու հնարավորություն էր ստացել և հույսը չէր կորցրել բրոնզե պարգևի տիրանալու: Ղազարյանի մրցակիցը վրացի Բեկա Տուգուշին էր: Մեր երկրի ներկայացուցիչը լրացուցիչ ժամանակում կարողացավ կորզել  հաղթանակը` 2:1 հաշվով և կանգնեց պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Սա Հայաստանի ներկայացուցիչների 4-րդ մեդալն է խաղերում: Իսկ չեմպիոն դարձավ Շնայդերը, որին զիջել էր մեր ձյուդոյիստը:

Դիտվել է 1634 անգամ:
Print Friendly

Leave a Reply