BP-ն պլանավորում Է Մեքսիկական ծոցում նորացնել սարքավորումները
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | August 20, 2010 16:09
Մեծ Բրիտանիայի BP նավթընկերությունը պլանավորում Է Մեքսիկական ծոցում վթարային հորատանցքի վրա տեղակայել նոր հակաարտանետումային պրեւենտոր՝ սպասելով հետագա հրահանգների ԱՄՆ-ի իշխանություններից, հետեւում Է ընկերության հաղորդագրությունից: Առայժմ BP-ն եւ ԱՄՆ-ի նախագահի վարչակազմը չեն որոշել, թե ինչպես հորատել «բեռնաթափող» հորատանցքի վերջին 15 մետրը, որի միջոցով վթարային հորատանցքի հենց հատակ կլցվի ցեմենտ եւ հորատման հեղուկ եւ, այդպիսով, լիովին կկանգենեցվի նավթի արտահոսքը:
Այս պահին այն դադարեցված Է, քանի որ պրեւենտորը նախկինի պես հավաքում Է դուրս հոսող նավթը, եւ այն չի լցվում համաշխարհային օվկիանոս: Նոր պրեւենտորի տեղակայումը կարող Է հարկավոր լինել, քանի որ մասնագետները երկյուղ են կրում, որ լրացուցիչ ցեմենտի եւ հորատման հեղուկի մղման ժամանակ ծովածոց կարող Է լցվել եւս հազար բառել նավթ:
BP-ի կողմից կառավարվող Deepwater Horizon հարթակը Մեքսիկական ծոցում Լուիզիանայի նահանգի մոտ ջրասույզ Է եղել ապրիլի 22-ին 36-ժամյա հրդեհից հետո, որը հետեւել Է հուժկու պայթյունից անմիջապես հետո, որը 11 մարդու կյանք Է խլել: Նավթի արտահոսքը, որն սկսվել Է դրանից անմիջապես հետո, կազմել Է 4,9 միլիոն բառել:






Facebook
Tweet This
Email This Post
