Լավ զորամաս ընկնելու և բանակից ազատվելու գները

ՄԱՐԴԻԿ | | May 25, 2009 22:28

Թեև նո֊րակո֊չիկին լավ զո֊րամաս գցելու կամ բանակից ազատելու համար կաշառք վերցնելը նո֊րանշանակ զինկոմ գեներալ Սեր֊գեյ Չալյանը խստիվ ար֊գելել է, այդուհանդերձ, փողն անց֊յալ տար֊վա պես պտտվում է: Մինչև նոր պաշտոնին նշանակվելը Գեներալ Չալյանը կենտ֊րոնական զինվորական հավաքակայանի պետն էր, ու նրա պաշտոնավար֊ման օ֊րոք յուրաքանչ֊յուր զո֊րակո֊չի ընթաց֊քում 4-6 միլիոն դոլար էր շրջանառ֊վում:

«Անկախ»-ի աղբյուր֊ները հայտ֊նում են, որ կաշառքները փոր֊ձում են կանխել գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատու֊րովի նախաձեռ֊նությամբ:

Զո֊րամաս ընտ֊րելու և բանակից ազատ֊վելու գները 2007-2008թթ. 500-2000 դոլարով բարձրացան: Այս տարի ճգնաժամը դեռ չի ազդել գների վրա, և կաշառ֊քի գնացու֊ցակն էական փոփոխություն չի կրել. այն երեք զո֊րակո֊չի ընթաց֊քում շարու֊նակում է նույնը մնալ:

Ամենաթանկը չծառայելն է` բանակից ազատ֊վելը: Առողջական փոքր խնդիրն օգնում է, որ ազատ֊վելու գինն իջ֊նի: Ծառայության համար լիո֊վին պիտանի երիտասար֊դին որպես «անպիտան» ազատելն ար֊ժե 8-9 հազար դոլլար: 2007-ին «անպիտան» ճանաչելն ար֊ժեր 3-6 հազար դոլլար: Առողջին «անպիտան» ճանաչելու համար տրված կաշառ֊քը կիս֊վում է բժշկական գլխավոր հանձնաժո֊ղո֊վի, ռազմական ոստիկանության և զինդատախազության միջև:

Ինչ֊քան քիչ է վտանգը, այնքան զո֊րամասի գինը բարձր է:

Ծառայության համար ամենանախընտ֊րելի տեղը Երևանն է, որտեղ տեղաբաշխված Ազգային անվ֊տանգության ծառայության, Ոստիկանության զորքերի, Ռազմական ոստիկանության և ՊՆ զո֊րամասերից յուրաքանչ֊յուրն ունի իր գինը:

Ամենալավ զո֊րամասերն ԱԱԾ-անն են, որ մաքուր են, և սնունդն էլ ո֊րակյալ է: Այս֊տեղ ծառայելու կաշառ֊քը 2500-3000 դոլար է: Երևանում տեղակայված Պաշտ֊պանության նախարարության զո֊րամասերում կաշառ֊քի գինը 1300-1800 դոլար է:

Ոստիկանության զորքերի Երևանի զո֊րամասերում ծառայելն ար֊ժե 2000-2500 դոլար, Երևանից դուրս գտնվող ԱԱԾ-ան, Ոստիկանության և Ռազմական ոստիկանության զո֊րամասերում` 1800-2500 դոլար:

Գները կախված են ոչ միայն զո֊րամասի աշխար֊հագրական դիր֊քից, այլև զո֊րամասի տեսակից. ինչ֊քան զո֊րամասը քիչ առնչություն ունի զենքի հետ, այնքան այդտեղ ընկնելու գները բարձր են:

Ինչ֊քան զո֊րամասը մոտ է մայրաքաղաքին, այնքան բարձր են գները: Աբովյան, Էջ֊միածին, Հրազդան, Չարենցավան ընկնելու համար (կախված զո֊րամասի տեսակից) գները տատանվում են 2000-2500 դոլարի սահմաններում:

Վայք, Եղեգնաձոր, Շիրակ, Գեղար֊քու֊նիք ընկնելու համար (դարձյալ կախված զո֊րամասի տեսակից) գները տատանվում են 1500-1800 դոլարի սահմաններում:

Գները բարձր են նաև այն զո֊րամասերում, ուր զինծառայողները քիչ են (փոքր զո֊րամասերում ծառայում են մոտ 20 հո֊գի): Օ֊րինակ` Ապարանի հակաօ֊դային պաշտ֊պանության զո֊րամասում, ուր զինվոր֊ները քիչ են, գինը մոտ 2000 դոլար է:

Շատերը Երևանից գերադասում են ոչ հեռավոր մար֊զերի զո֊րամասերը, քանի որ Երևանում զինվոր պահելը ծնողների վրա ավելի թանկ է նստում:

Ղարաբաղ չընկնելը կրկնապատկվել է և հիմա ար֊ժե 600 դոլար (2007-ին ար֊ժեր 300 դոլար):

Այդուհանդերձ, այս տարի մի քանի դեպք է եղել, երբ կաշառ֊քը վերցրել են, սակայն նո֊րակո֊չիկին ծնո֊ղի ուզած տեղը չեն կարողացել գցել ու փողը վերադարձրել են:

Գործ անողներ կան, որ Ղարաբաղ չընկնելու համար փող են վերցնում, սակայն, ո֊չինչ չանելով, հույս են դնում պատահակնության վրա, որ նո֊րակո֊չիկը կարող է Ղարաբաղ չընկնի: Եթե տանում են Ղարաբաղ, փողը հետ է վերադարձվում:

banak0-00-02-1 banak0-00-06-1 banak0-00-06-2

զորամասերից մեկում սպան ծեծում է շարքայինին: Նկարահանված է ձեռքի հեռախոսով:

Դիտվել է 3554 անգամ:
Print Friendly

Leave a Reply