Առայժմ` անորոշ վիճակում են

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 20, 2010 15:56

Վերջին տարիներին Ռումինիայի ֆուտբոլային ակումբներում հանդես եկող Արման և Արտավազդ Քարամյանները մնացել են առանց թիմի: «Ստյաուայից» հեռանալուց հետո արդեն երկուսուկես ամիս է, որ եղբայրները չունեն նոր ակումբ: Ներկայումս նրանք բանակցում են «Բրաշով» ակումբի ղեկավարության հետ, բայց հավանականությունը քիչ է, որ աշխատանք կգտնեն: «Բրաշովը»  Ռումինիայի  առաջնությունում 4 խաղ է անցկացրել և վաստակած 7 միավորով ընթանում է 5-րդ հորիզոնականում։

Դիտվել է 1469 անգամ:
Print Friendly

Leave a Reply