Գոռ Մինասյանը` պատանեկան օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | August 20, 2010 15:48
Սինգապուրում ընթացող պատանեկան օլիմպիական առաջին խաղերում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Մինասյանն արծաթե մեդալակիր դարձավ 85 կգ քաշային ծանրորդների պայքարում: Երկամարտի նրա արդյունքն է` 350 կգ: Մինասյանը պոկում և հրում վարժություննրում համապատասխանաբար ցույց տվեց 160 և 190 կգ: Մեր երկրի ներկայացուցիչը երկամարտում միայն մեկ կիլոգրամով ետ մնաց իրանցի Ալիռեզա Կազեմինեջադից: Իսկ ահա, Ռուսաստանի հավաքականի կազմում հանդես եկող թրասուսերակրուհի Յանա Եգորյանը խաղերում երկրորդ ոսկե մեդալը նվաճեց: Անհատական պայքարում ուժեղագույն դառնալուց հետո, նա Ռուսաստանի հավաքականի կազմում հաղթող դարձավ նաև թիմային մրցումներում:






Facebook
Tweet This
Email This Post
