Դ.Մեդվեդեւը պետական այցով ժամանեց Հայաստան

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 19, 2010 20:44

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով այսօր պետական այցով Երեւան ժամանեց ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը տիկնոջ` Սվետլանա Մեդվեդեւայի հետ: ՌԴ նախագահն այսօր կայցելի Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակ կդնի Մեծ եղեռնի զոհերի հուշարձանին: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից` ի պատիվ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի, ՀՀ նախագահի նստավայրում կտրվի պետական ճաշ:

Օգոստոսի 20-ին նախատեսվում է ՀՀ եւ ՌԴ նախագահների առանձնազրույց, որին կհաջորդեն երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցություններ: Կստորագրվեն հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված մի շարք պայմանագրեր եւ համաձայնագրեր: ՌԴ նախագահի պետական այցի շրջանակներում ՀՀ եւ ՌԴ նախագահները կայցելեն Գյումրի` մասնակցելու «Պատվո բլուր» հուշահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Պետական այցի ավարտին ՌԴ նախագահը կմասնակցի նաեւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ-երկրների ղեկավարների` օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Դիտվել է 1072 անգամ:
Print Friendly

Leave a Reply