Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նիկոլայ Բորդյուժային

Պաշտոնական, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | August 19, 2010 15:38

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:

Քննարկվել են ՀԱՊԿ շրջանակում համագործակցությանը և Կազմակերպության`  օգոստոսի 20-22-ը Հայաստանում անցկացվելիք ոչ պաշտոնական գագաթնաժողովին վերաբերող հարցեր:

Զրուցակիցները կարևորել են ՀԱՊԿ կառույցների ձևավորման գործընթացի  աշխույժ դինամիկան պահպանելու և այդ կառույցներին վերաբերող  իրավապայմանագրային դաշտն ամբողջացնելու անհրաժեշտությունը:

Դիտվել է 956 անգամ:
Print Friendly

Leave a Reply