Անթալիան միջին խավի հայերի համար ամենանախընտրելի հանգստավայրն է

ՄՇԱԿՈՒՅԹ | | July 9, 2009 13:56

ԱնթալիաԱյս տարի վերականգնվել է Սև ծովի վրացական ափերին հանգստանալ նախընտրող մեծաթիվ հայաստանցիների հոսքը Վրաստան, բայց տուրիստական գործակալությունների տվյալներով` միջին խավի հայաստանցիների համար Անթալիան ամենանախընտրելի հանգստյան գոտին է։

«Simatur» տուրիստական գործակալության աշխատակից Լուսինեն ասում է, որ գրեթե ամեն երկրորդ հաճախորդն Անթալիայի տոմս է պատվիրում։ «Այս նախընտրությունը հիմնականում պայմանավորված է այնտեղ կազմակերպվող հետաքրքիր հանգիստի և համեմատաբար մատչելի գների հետ»,-բացատրում է Լուսինեն:

Անթալիայում 1 անձի համար 7-օրյա հանգիստը (2-4 աստղանի հյուրանոցներում) տատանվում է 500-1500 դոլարի սահմանում: Ծաղկաձորում կամ Սևանում հանգստացողները, ի դեպ, 7-օրյա նմանատիպ պայմաններով հանգստի համար պետք է ձեռքի տակ գրեթե նույնչափ գումար ունենան:

Հայերի համար արտասահմանյան հանգստավայրերից նախընտրելի են նաև Բուլղարիայի ափերը, որտեղի հանգիստը սկսում է 860 դոլարից, Կիպրոսում` 1300 դոլարից։

ՔոբուլետիԱնցյալ տարի 558 443 հայաստանցի է հանգստացել արտասահմանյան հանգստավայրերում:

Արձակուրդն Անթալիայում է անցկացնելու նաև Կարենը` կնոջ և 2 երեխաների հետ։ «Արդեն երրորդ անգամ եմ Անթալիայում հանգստանում։ Այնտեղ ամեն ինչ բարձր մակարդակի վրա է։ Գոհ եմ շատ»,-պատմում է Կարենը։

«NGA» տուրիստական գործակալությունում ասացին, որ շատացել են նաև Իտալիայում և Ֆրանսիայում հանգստանալ ցանկացողների թիվը։
«Ավելի շատ մարդիկ Եվրոպա կգնային, եթե վիզայի հարցը չլիներ»,-նշում է գործակալության աշխատակիցը։

Արտասահմանյան ամենաէժան հանգիստը կազմակերպվում է Վրաստանում`հատկապես Քոբուլեթիում` 1 անձի համար 7 օրը սկսած 100 դոլարից:

2007-ին 35-40 հազար հայեր են հանգստացել Վրաստանում: Անցյալ տարի, սակայն, վրաց-օսական պատերազմի պատճառով այդ թիվը նվազեց մինչև 10-20 հազար:

Այս տարի Քոբուլեթիում է հանգստանալու 21–ամյա Տաթևիկը, բայց գումար է հավաքում՝ մյուս տարի հանգիստն Անթալիայում անցկացնելու համար։

Շատացել են նաև Եգիպտոսում հանգստացողները:

«Արդեն 3-րդ անգամ եմ գնալու Եգիպտոս։ Այնտեղ շատ գեղեցիկ ու էկզոտիկ է, գներն էլ մատչելի են»,-ասում է 25-ամյա Աննան։

Դիտվել է 1891 անգամ:
Print Friendly

Leave a Reply