Յուրաքանչյուր 5–րդ ամերիկացու կարծիքով՝ Օբաման մուսուլման է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 19, 2010 15:23

Ամերիկյան Pew հետազոտական կենտրոնի անցկացրած սոցհարցումը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր 5–րդ ամերիկացու կարծիքով՝ Բարաք Օբաման մուսուլման է։ Այդ մասին հաղորդում է The Washington Post–ը։

Օբամայի երդմնակալության պահից ի վեր զգալիորեն մեծացել է այն մարդկանց թիվը, ովքեր կարծում են, որ իրենց նախագահը մուսուլման է. այդպես է մտածում բնակչության 20%–ը։

Ստեղծված իրավիճակը լրջորեն անհանգստացնում է Օբամայի ադմինիստրացիային, քանի որ մուսուլման լինելու մասին լուրերը կարող են վատ անդրադառնալ նախագահի նկատմամբ ժողովրդի վստահության վրա, մանավանդ այն բանից հետո, երբ նա հավանություն տվեց սեպտեմբերի 11–ի ահաբեկչության հետևանքով կործանված շենքերի մոտ մզկիթ կառուցելու նախաձեռնությանը՝ արժանանալով իր կուսակիցների քննադատությանը։

Դիտվել է 1316 անգամ:
Print Friendly

Leave a Reply