«Սթարի» նոր քաղաքականությունը՝ փոքր, բայց հարմարավետ խանութներ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 19, 2010 15:21

Չեխովի 6/1 հասցեում բացվեց «Սթար» սուպերմարկետների ցանցի հերթական` 15-րդ խանութը, որը միջին ֆորմատի «Սթար» սուպերմարկետների ցանցում 8-րդն է։ Նոր քաղաքականության համաձայն, «Սթարը» բացում է փոքր, բայց հարմարավետ խանութներ տնամերձ գոտիներում` ապահովելով բարեկիթ առևտրի պայմաններ և եվրոպական ստանդարտներ։ Նորաբաց սուպերմարկետի առևտրային մակերեսը 165 քմ. է, անձնակազմը՝ 35 մարդ։

«Սա փոքր ֆորմատի խանութ է, որը նախատեսված է ամենօրյա գնումների համար, և մարդիկ կարող են գնել իրենց ամենօրյա սպառման թարմ ապրանքներն այստեղից»,- ասաց «Սթար» առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը, միաժամանակ, ավելացնելով, որ իրեն ցանկություն ունեն առաջիկայում ընդլայնել իենց գործունեությունը նաև Հայաստանի մարզերում։ «Մենք ուսումնասիրում ենք Երևանին մոտ գտնվող քաղաքները, դրանց շուկաները և շատ մոտ ապագայում կսկսենք ընդլայնվել»,- նշեց Վահան Քերոբյանը` հավելելով, որ իրենք նպատակ ունեն հաստատվել մարզերում, բայց ոչ Հայաստանի 2-րդ կամ 3-րդ քաղաքներում։

Նորաբաց սուպերմարկետի ծառայությունները ներառում են մի շարք ծառայություններ` Սթարքարտի միջոցով զեղչի ստացում, դրամարկղում բանկային քարտի միջոցով վճարման հնարավորություն, ինչպես նաև վճարման տերմինալներ` կոմունալ, ինտերնետային և բջջային կապի վճարումների համար։ Բացի այդ, նպատակ ունենալով սպասարկել հասարակության տարբեր սոցիալական խմբերին` խանութը կուրախացնի այս շրջանի բնակիչներին ցածր գներով, որը կապահովվի մշտական գարնանային ակցիաների և «Միշտ ցածր գին» հատուկ պրոմոծրագրի միջոցով։

Դիտվել է 1285 անգամ:
Print Friendly

Leave a Reply