Բելառուսի հավաքականը լրջորեն է նախպատրաստվում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 19, 2010 15:26

Հայաստանի հանդբոլի տղամարդկանց հավաքականը նախապատրաստվում է սեպտեմբերի սկզբին Վանաձորում կայանալիք Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթի խաղարկության միջազգային մրցաշարին, որին մասնակցելու են նաև Վրաստանի, Իրանի. Բելառուսի ներկայացուցիչները: Մեր երկրի ընտրանին ամեն օր ժամը 18-ից սկսած մարզումներ է անցկացնում ֆրզկուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզասրահում: Ձեռքները ծալած չեն նստում նաև Հայաստանի հավաքականի մրցակիցները: Մասնավորապես, Բելառուսի հավաքականի խաղացողները ոչ միայն  մարզումներ են անցկացնում, այլև գործնականում իրենց կարողությունները փորձում: Նրանք Գերմանիայի Այզենախ քաղաքի մարզպալատում մասնակացել են միջազգային ներկայացուցչական մրցաշարի: Մարզիչ  Յուրի Շևցովի սաները խմբային մրցաշարում հաշվի փոքր տարբերությամբ հաղթել են Գերմանիայի բունդեսլիգայի երկրորդ խմբում հանդես եկող «Այզենախ»` 30:28 (10:18) և «Աուե»` 28:27 (11:15) ակումբներին, սակայն զիջել են Ռումինիայի ուժեղագույն «Կոնստանցա» թիմին`2 9:33 (14:14): Այսպիսով, Բելառուսի հավաքականը դուրս է մնացել պայքարից:

Դիտվել է 1807 անգամ:
Print Friendly

Leave a Reply