Պայթյուն Չինաստանում. քննարկվում է ահաբեկչության վարկածը

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 19, 2010 15:18

7 մարդ զոհվել, առնվազն 14-ը վիրավորվել են Չինաստանի հյուսիս-արևմուտքում Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում տեղի ունեցած պայթյունի հետևանքով:

Տեղական իշխանությունների տեղեկություններով, Աքսու քաղաքում պայթեցվել է մի ավտոմեքենա: Պայթյունը քննում են որպես ահաբեկչություն: Չինական «Սինհուա» գործակալության տեղեկություններով, արդեն ձերբակալել են կասկածյալին:

Նախորդ տարի Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում անկարգություններ են եղել ազգային հողի վրա: Ույղուրների և էթնիկ չինացիների միջև բախումներին զոհ են գնացել մոտ 200 մարդ:

Դիտվել է 1419 անգամ:
Print Friendly

Leave a Reply