Ովքեր են հավակնորդները

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 19, 2010 15:16

ՈւԵՖԱ-ն հրապարակել է այն տասներկու ֆուտբոլիստների անունները, ովքեր հավակնում են անհատական պարգևների: Օգոստոսի 26-ին Մոնակոյում հանդիսավորությամբ կհայտարարվեն անցած մրցաշրջանի դափնեկիրները: Երեքական խաղացողներ հավակնում են տարվա լավագույն դարպասապահի, պաշտպանի, կիսապաշտպանի և հարձակվողի կոչումներին: Նրացից մեկը կճանաչվի մրցաշարջանի լավագույն ֆուտբոլիստ: Քվեարկելու իրավունք է վերապահվել այն 16  ակումբների մարզիչներին, որոնց թիմերը նախորդ մրցաշրջանում հանդես էին եկել Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ մրցամարտերում: Վերջիններս պետք է իրենց ձայնը տան ամեն անվանակարգում լավագույն ֆուտբոլիստի օգտին, նաև հայտնեն, թե ով է մրցաշրջանում լավագույն խաղացողը եվրոպական ակումբային ֆուտբոլում: Հավակնորդների  ցուցակն այսպիսին է. դարպասապահներ` Ժուլիո Սեզար («Ինտեր»), Ուգո Լյորիս («Լիոն»), Վիկտոր Վալդես («Բարսելոնա»), պաշտպաններ` Լուսիո, Մայկոն (երկուսն էլ` «Ինտեր»), ժերար Պիկե («Բարսելոնա»), կիսապաշտպաններ` Խավի Էռնանդես («Բարսելոնա»), Արյեն Ռոբեն («Բավարիա»), Վեսլի Սնայդեր («Ինտեր»), հարձակվողներ` Լիոնել Մեսի («Բարսելոնա»), Դիեգո Միլիտո («Ինտեր»), Ուեյն Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»):

Դիտվել է 1476 անգամ:
Print Friendly

Leave a Reply