Ութոտնուկ Պաուլին փոխարինող են գտել՝ կոկորդիլոսի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | August 19, 2010 15:10

Հարրի մականունով կոկորդիլոսը կանխատեսում է արել Ավստրալիայում համընդհանուր ընտրությունների արդյունքների կապակցությամբ: Ինչպես նշում է ABC News-ը, կենդանու ընտրությունն ընկել է երկրի գործող վարչապետ, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Ջուլիա Գիլարդի վրա:

Կոկորդիլոսին առաջարկել են հավի երկու կտոր, որոնցից մեկի վրա Գիլլարդի նկարն է եղել, մյուսի վրա՝ ավստրալական ընդդիմության առաջնորդ Թոնի Էբոտի նկարը: Հարրին ընտրություն կատարելուց առաջ մոտ հինգ րոպե մտածել է:

Հարրին հայտնի է նրանով, որ ճիշտ է գուշակել ՀԱՀ-ում աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման արդյունքը (իսպանացիները հաղթեցին հոլանդացիներին 1:0 հաշվով):

Ավստրալիայում կոկորդիլոսները հաճախ են հանդես գալիս որպես գուշակներ: Ընտրությունները Ավստրալիայում կայանալու են օգոստոսի 21-ին:

Դիտվել է 1415 անգամ:
Print Friendly

Leave a Reply