Beeline-ի բաժանորդների համար Ղարաբաղի տարածքում «ռոումինգ» ծառայությունը կմիանա ավտոմատ կերպով

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 19, 2010 15:07

«ԱրմենՏել»  ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարել է, որ ռոումինգ ծառայության ակտիվացումը Լեռնային Ղարաբաղում այսուհետ կկատարվի ավտոմատ կերպով նոր համակարգի ներդրման շնորհիվ: Այս ծառայությունը գործում է Beeline շարժական կապի հետվճարային համակարգի բաժանորդների համար, երբ վերջիններս գտնվում են «Ղարաբաղ Տելեկոմի» ցանցում:

«Այժմ միասնական օպերատորի բաժանորդները Լեռնային Ղարաբաղ մեկնելուց առաջ ստիպված չեն լինի անհանգստանալ ռոումինգ ծառայությունը նախապես ակտիվացնելու համար»,- նշել է «ԱրմենՏելի» Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Նշենք, որ Ղարաբաղում ռոումինգ ծառայության ակտիվացման արժեքը նախկինում կազմում էր 15.000 դրամ ֆիզիկական և 30.000 դրամ իրավաբանական անձանց համար: Ողջ գումարը փոխանցվում էր բաժանորդի հաշվեկշռին:

Երբ Դուք գտնվում եք Հայաստանի տարածքում Լեռնային Ղարաբաղի սահմանին մոտ ռոումինգ ծառայության չարտոնված օգտագործումից խուսափելու համար «ԱրմենՏել» ընկերությունը խորհուրդ է տալիս իր բաժանորդներին օգտվել  հեռախոսի մենյուի մեջ ցանցը փնտրելու մեխանիկական եղանակից և ընտրել  Beeline բջջային ցանցը:

Դիտվել է 2025 անգամ:
Print Friendly

Leave a Reply