«Օրինաց երկրի» նախագիծը մերժվեց

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | August 19, 2010 15:06

Հայաստանի կառավարությունը հակասահմանադրական է որակել Հայաստանի խորհրդարանի «Օրինաց երկիր» խմբակցության երկու պատգամավորների առաջարկած նախագիծը:

Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է անվճար ծննդօգնություն տրամադրել նաև ՀՀ քաղաքացի չհանդիսացող ազգությամբ հայերին։

Ըստ կառավարության, այս դրույթը չի բխում Հայաստանի Սահմանադրության 14.1-ին հոդվածից, ուստի կառավարությունը դեմ է արտահայտվել օրենքի նախագծին։

Դիտվել է 2054 անգամ:
Print Friendly

Leave a Reply