Դրոշակակիրը խայտառակվեց
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | August 19, 2010 15:08
Սինգապուրում շարունակվող պատանեկան Օլիմպիական խաղերում մարմնամարզության մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Վահան Վարդանյանը, բազմամարտում վաստակելով 82,150 միավոր, զբաղեցրեց 8-րդ տեղը: Չեմպիոն դարձավ ճապոնացի Յույա Կամոտոն` 86,350 միավոր: Իսկ ահա, խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի պատվիրակության դրոշակակիր, նետաձիգ Վասիլ Շահնազարյանը միայն իր մրցելույթով հիասթափություն պատճառեց: Նա 1/16-րդ եզրափակչում մրցեց իսպանացի Կարլոս Ռիվասի հետ և պարտվեց 94:99 հաշվով:






Facebook
Tweet This
Email This Post
