Հայաստանի հարկատուների տվյալները հրապարակվելու են ինտերնետում

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | August 19, 2010 14:58

 

Հայաստանի կառավարությունը օգոստոսի 19-ին կայացած նիստում սահմանել է, որ հարկ վճարողների (ապահովադիրների) վերաբերյալ տվյալները հրապարակվեն միայն հարկային մարմնի ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով:

 Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այսուհետ այդ տվյալները մամուլում չեն հրապարկվելու: Որոշումը կայացնելու համար նկատի է առնվել վերջին տարիներին ինտերնետային հասանելիության մակարդակի էական բարձրացումը, ինչպես նաև այն, որ այդ ճանապարհով տարեկան կտնտեսվի 8-10 մլն դրամ։

 Մեկ այլ որոշմամբ, կառավարությունը ԿԱ ՊԵԿ մաքսային ծառայությունում գործող էլեկտրոնային կառավարման համակարգի արդիականացման և մաքսային ձևակերպման գործընթացում էլեկտրոնային վճարման մոդուլի ներդրման հետ կապված համակարգչային սարքավորումների և ծրագրային փաթեթների ձեռքբերման նպատակով պետեկամուտների կոմիտեին հատկացրել է 48 մլն 727 հազար դրամ։ Եվս 49 մլն 910 հազար դրամ է հատկացվել հարկային ստորաբաժանումներում, մաքսակետերում և մաքսատներում տերմինալների տեղադրման, ծրագրային ապահովման և սպասարկման ծառայությունների ձեռքբերման նպատակով։

Դիտվել է 1414 անգամ:
Print Friendly

Leave a Reply