Հայաստան է ժամանել Ռուսաստանի տրանսպորտի և կապի նախարարը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | օգոստոսի 19, 2010 14:50

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի Հայաստան պետական այցելության շրջանակներում Երևան է ժամանել նաև Ռուսաստանի տրանսպորտի և կապի նախարար Իգոր Լևիտինը: Այցի շրջանակներում, Լևիտինը օգոստոսի 20-ին Երևանում կմասնակցի Գյումրիի «Պատվո բլուր» ռուսական զինվորական գերեզմանոցին նվիրված նամականիշի մարման հանդիսավոր արարողությանը:

 Այսօր` օգոստոսի 19-ին Երևանում կկայանա Լևիտինի մամուլի ասուլիսը:

 Հիշեցնենք, որ Գյումրի քաղաքում վերականգնվել է «Պատվո բլուր» կոչվող` 1853-56թթ. և 1877-78թթ. ռուս-թուրքական պատերազմներում զոհված ռուսական բանակի սպաների և զինվորական բժիշկների գերեզմանատունը, որի տեղում անցած դարի 50-ական թվականներին կառուցվել էր մանկական առողջարան:

Դիտվել է 1436 անգամ:

Leave a Reply