Հրանուշ Հակոբյանն ընդունեց Հակոբ Էթոյանին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | August 19, 2010 14:34

Օգոստոսի 18-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Լիոնի Դեսին արվարձանային քաղաքի ՙՀայ մշակութային տուն՚ կենտրոնի տնօրեն ՀՅԴ անդամ Հակոբ Էթոյանին:

Ողջունելով հյուրին` նախարար Հակոբյանը բարձր գնահատեց մշակութային կենտրոնի տասնյակ տարիներ իրականացրած հայապահպան գործունեությունը: Կենտրոնը  ստեղծվել է 1932թ. և մինչև 1977թ. կրել ՙԺողովուրդների տուն՚ անունը: Լինելով Լիոնի ամենամեծ և ամենակազմակերպված հայկական կենտրոնը` ՙՀայ մշակութային տունը՚ մշտապես նպաստել և ապահովել է յուրաքանչյուր աշակերտի հայեցի ուսումը և դաստիարակությունը և մի հարկի տակ համախմբելով հայերին` բարձրացնել ազգային ինքնագիտակցության զգացումը:

Շնորհակալություն հայտնելով նախարարին ջերմ ընդունելության համար` պարոն Էթոսյանը նշեց, որ Հայ մշակութային տան ուսումնադաստիարակչական հենքը մեր ժողովրդի պատմությունն ու հիշողություններն են` միտված դեպի ապագան, դեպի հայ ժողովրդի և հայոց պետականության բարեկեցիկ կյանքի տեսլականը:

Խոսվեց կետրոնի շենքին նոր հողատարածք տրամադրելու մասին:

Գերատեսչության ղեկավարը նշեց, որ նախարարությունն ամեն ինչ կանի, որպեսզի Հայ մշակութային տունը  Ֆրանսիայի սրտի մեջ դառնա Եվրոպական կենտրոն: ՀՀ սփյուռքի նախարարությունը կօգնի կենտրոնին` ձեռք բերելու գրքեր և ուսումնաօժանդակ ձեռնարկներ, կկատարի կենտրոնի ակտիվ քարոզչությունը:

Տիկին Հակոբյանը հավելեց նաև, որ բազմաթիվ ոլորտներում տեսնում է կենտրոնի հետ գործակցությունը, հատկապես Սփյուռքի մեր հայրենակիցները պետք է հաճախ այցելել Հայրենիք:

Ներկայացնելուվ նախարարության ծրագրերն ու կատարված աշխատանքները` նախարարը պարոն Էթոսյանին նվիրեց ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով և նախաձեռնությամբ հրատարակած գրքերից:

Դիտվել է 919 անգամ:
Print Friendly

Leave a Reply