Հայաստանի ներկայացուցիչը դուրս մնաց եվրոպական ստուգատեսից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | August 18, 2010 17:57
Լիտվայում անցկացվող ֆուտզալի Եվրոպայի գավաթի խաղարկության ընտրական մրցաշրում Հրազդանի «Քախսին» 3:7 հաշվով զիջեց իռլանդական «Սպորտինգ Ֆինգել» թիմին: Մեր թիմի կազմում գոլերի հեղինակներ դարձան Արմեն Սանամյանը, Արմեն Գյուլամբարյանը և Գագիկ Սիմոնյանը: Ի դեպ, մեկնարկային խաղում իռլանդացիները 5:3 հաշվով հաղթել էին Կաունասի «Նաուտարային»: Հաջորդ փուլ է դուրս գալու միայն խմբի հաղթողը: Այնպես որ, «Սպորտինգ Ֆինգելը» ժամկետից շուտ կատարել է առաջադրանքը: Մրցաշարի վերջին խաղում երկրորդ տեղի համար կմրցեն «Քախսին» և «Նաուտարան»:






Facebook
Tweet This
Email This Post
