«Ոսկե ծիրան». գավառից մինչեւ կենտրոն

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 9, 2009 13:39

skolimovsky

Յեժի Սկոլիմովսկի


«Ոսկե Ծիրան» կինոփառատոնն այս տարի կցուցադրի 110 ֆիլմ` զիջելով անցյալ տարվա ցուցանիշը: Անցյալ տարի փառատոնը հասավ իր հնարավորությունների բարձրակետին՝ ցուցադրելով 120 ֆիլմ: «Տեխնիկապես հնարավոր չէ 120 ֆիլմից ավել ցույց տալ, -ասում է «Ոսկե ծիրանի» գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը,- կինոդահլիճները քիչ են»: Մրցութային ֆիլմերը ցուցադրվելու են «Մոսկվա» կինոթատրոնի 3 կինոդահլիճներում, «Նաիրի» կինոթատրոնում և Տիկնիկայինի երկու դահլիճներում, իսկ ոչ մրցութային ֆիլմերի ցուցադրությունն ու քննարկումը` CLUB սրճարանում և Նարեկացի կենտրոնում: Հարությունյանն ասում է, որ այս տարի հովանավորների պակաս է եղել, և ֆինասավորումը ավելի քիչ է քան անցյալ տարի: Հինգ տարի առաջ, երբ եղավ «Ոսկե ծիրան» առաջին փառատոնն, իշխում էր մի պատկերացում, որ սա լինելու է գավառկան միջոցառում՝ տեղական և  սփյուռքի արվեստագետների մասնակցությամբ: Սակայն տարեցտարի փառատոնը Երևանը սկսեց վերածել միջազգային փոքրիկ կինոկենտրոնի, ու աշխարհից կտրված հայ կինոսիրողը, որ իր կուռքերին միայն եթերներից էր տեսել, հնարավոություն ունեցավ իրական կյանքում շփվել համաշխարհային աստղերի հետ: Վեց տարիների ընթացքում կինոփառատոնի հյուրերն են եղել Վիմ Վենդերսը, Ատոմ Էգոյանը, Մարկո Բելլոկկիոն, Յոս Ստելինգը (Հոլանդիա), Աբբաս Քիառուստամին, Մահմուդ Բավը, Կատրին Բրեյանը (Ֆրանսիա), Նիկիտա Միխալկովը, Քշիշտոֆ Զանուսին, որան Պասկալևիչը (Սերբիա), կինոքննադատ Դեբորա Յանգը, Մորից Դե Հադելը (երմանիա), Կիմ Դոնգ Հոն (Կորեա), Սանդրա Դեն Համերը (Անգլիա), Ան Չոն Սուկը (Հարավային Կորեա), Ուլրիխ Զայդլը (Ավստրիա), Դարիուշ Մեհրուջը (Իրան), Ռոբերտ եդիկյանը, Ուլրիխ Զայդլը (Ավստրալիա), Ազիզե Թանը (Թուրքիա), Ալբերտ Վիդերշպիլը (երմանիա), Արսինե Խանջյանը, Ֆլավիա Դե Լա Ֆուենտեն (Բուենոս Այրես), Ինեկե Սմիթսը (Նիդերլանդներ), Կլաուս Էդեր (երմանիա), Դնիզ Մուլեն (Ֆրանսիա) և այլն:

Իսկ այս տարվա պատվավոր հյուրերը կլինեն ամերիկացի ռեժիսոր Ռոբ Նիլսոնը, Պակո Պոչը՝ Իսպանիայից, Լեհաստանից Յեժի Սկոլիմովսկին, Ֆրանսահայ կինոպրոդյուսեր Ալան Թերզյանը, ԱՄՆ-ից Անահիտ Նազարյանը, ռուս կինոդերասանուհի Տատյան Դրուբիչը, Ռոման Բալայանը և Կոհեյ Օգուրին (Ճապոնիա): Քանի որ իրադարձությունը համընկավ գործարար Խաչատուր Սուքիասյանի` ծիրանի տոն կազմակերպելու մտադրության հետ, փառատոնը կոչվեց «Ոսկե ծրան»: Սուրբ Զորավոր եկեղեցում էլ հենց փառատոնի օրը օրհնվեց ծիրանը: Ի սկզբանե նախատեսված էր, որ փառատոնին պետք է մասնակցեն միայն աշխարհի տարբեր երկրներում ստեղծագործող հայազգի կինոռեժիսորները, սակայն արձագանքներն այնքան մեծ էին, որ որոշվեց փառատոնը դարձնել միջազգային: Ծիրանի խորհրդանիշի հեղինակն է հոլիվուդյան դիզայներ հայազգի Վահե Ֆաթալը: Առաջին փառատոնին ֆիլմերը ցուցադրվում էին դատարկ դահլիճներում:

Ռոբ Նիլսոն

Ռոբ Նիլսոն

Առաջին երկու փառատոններին մարդիկ տեղեկացված չէին, թե ինչ ֆիլմեր են ցուցադրվելու: Իսկ այս տարի լրագրողների համար մինչ փառատոնը ցուցադրվեցին բոլոր ֆիլմերը: Փառատոնի պատմության 6 տարիների ընթացքում ամենաշատ ֆիլմերի հայտերը ներկայացվել են 2005թ.` 67 պետությունից` մոտ 500 հայտ: Այս տարի 65 երկրներից ստացված 430 հայտերից ընտրվել է 40 երկրների 110 ֆիլմ: «Ոսկե Ծիրան»-ը կունենա նախորդ տարիներին հաստատված 3 մրցութային ծրագրեր` Միջազգային խաղարկային, Վավերագրական և Հայկական համայնապատկեր: Կցուցադրվեն Ռոբ Նիլսոնի` «Հյուսիսային լույսեր», «Կարիք», «Փրեսք ադլ», Յեժի Սկոլիմովսկու «Հատուկ նշաններ», «Հեշտ հաղթանակ», «Անջրպետ», «Ձեռքերը վերև» և «Ֆերդիտուրկե», Կոհեյ Օգուրիի (լինելու է խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահը) «Տղմոտ ետը», «Կուգակոյի համար», «Մահվան խայթը», «Քնած մարդը», «Թաղված անտառ» ֆիլմերը: Վարպետության դասեր կտան Նիլսոնը, Սկոլիմովսկին և Սերգեյ Սոլովյովը:

Կոհեյ Օգուրի

Կոհեյ Օգուրի

Կնշվի Փարաջանովի «Նռան գույնի» 40-ամյակը և կցուցադրվի ֆիլմի հայերեն տարբերակը, որին ներկա կլինեն ֆիլմի ստեղծմանը մասնակցած անձինք: Այս տարի նորություն է «Վարպետներ» ծրագիրը, որի շրջանակում կցուցադրվեն Լյուիս Բյունուելին, Անտոնիոնիին, Տոնինո ուեռային նվիրված ֆիլմեր: Մյուս նորությունն է «Արտադրված է Հայաստանում» տեղեկատվական ծրագիրը, որով կցուցադրվեն վերջին երկու տարում Հայաստանում ստեղծված ֆիլմերը: Հայ հանրությանը կինոփառատոնը վերջին երկու տարիներին հնարավորություն է տալիս` գրպանին հարմար գումարով` 300 դրամով դիտել մրցույթին մասնակցած ֆիլմերը (նախկինում ֆիլմի մեկ տոմսն արժեր 1000-1500 դրամ): 2008թ. գլխավոր «Ոսկե ծիրան»-ը լավագույն խաղարկային ֆիլմի համար շնորհվել է մոսկվաբնակ հայ ռեժիսոր Աննա Մելիքյանին` «Ջրահարսը» կինոնկարի համար: Այս տարի Ոսկե Ծիրանին են հավակնում Միջազգային խաղարկային մրցույթի 11 ֆիլմեր՝ «Աշուն»՝ Օզջան Ալփեր (Թուրքիա), «Հանգիստ մնա և հաշվիր մինչև 7-ը»՝ Ռամթին Լավաֆիփուր (Իրան), «Խելոք մնա»՝ Ժուլիետ արսիա (Ֆրանսիա), «Կույր խոզը, որն ուզում է թռչել»՝ էդվին (Ինդոնեզիա), «Աղջնակը»՝ Տիցցա Կովի, Ռայներ Ֆրիմել (Իտալիա/Ավստրիա), «Պալադինին որոնելիս»՝ Անջեյ Կրակովսկի (վատեմալա/ԱՄՆ), «Ափիոնի պատերազմ»՝ Սիդդիք Բարմակ (Հարավային Կորեա/Աֆղանստան), «Մյուս ափը»՝ երոգի Օվաշվիլի (Վրաստան/Ղազախստան), «Բրոդվեի արքայազնը»՝ Շոն Բեյքեր (ԱՄՆ), «Մեկ ու կես սենյակ»՝ Անդրեյ Խրժանովսկի (Ռուսաստան), «Քերծվածք»՝ Միխալ Ռոսա (Լեհաստան): Արդեն 6 տարի է` «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր հովանավորն է Վիվասել-ՄՏՍ բջջային օպերատորի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 2004թ «Ոսկե ծիրանի» ժամանակ նրան շնորհվեց Հայաստանում շնորհված մրցանակաների պատմության մեջ 1-ին «Մանթաշյանց ասպետ» մրցանակը` արվեստը հովանավորելու համար:

Դիտվել է 1774 անգամ:
Print Friendly

Leave a Reply