Հրդեհներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | August 18, 2010 15:23
Օգոստոսի 17-ին, ժամը 07.47-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում: Հրդեհի հետեւանքով ամբողջությամբ այրվել է Գ. Վասիլյանին պատկանող` 48 քմ մակերեսով տնակը:
Նույն օրը, ժամը 02.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի-Մարմարաշեն խճուղուն հարակից տնակային ավանում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.25-ին, մարվել` 05.25-ին:
Հրդեհի հետեւանքով այրվել ու ջերմահարվել է Ս. Կակոսյանին պատկանող տնակի տանիքը` 40 քմ եւ առաստաղը` 15 քմ մակերեսով: Այրվել է նաեւ Ն. Մանուկյանի տնակի տանիքը` 30 քմ, առաստաղը` 20 քմ եւ Ա. Գագիկյանի տնակի տանիքը` 40 քմ մակերեսով:
Նույն օրը, ժամը 16.40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.30-ին, մարվել` 19.25-ին:
Այրվել է Հ. Պապիկյանի խորդանոցի տանիքը` 70 քմ մակերեսով, ինչպես նաեւ այնտեղ կուտակված 400 հակ խոտը եւ 2 խմ աթարը:
Նույն օրը, ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.00-ին, մարվել` 12.45-ին:
Ն. Շահվերդյանին պատկանող ավտոտնակում այրվել են 20 քմ մակերեսով տնտեսական իրեր, իսկ հարակից տարածքում` 12 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Նույն օրը, ժամը 15.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16.17-ին, մարվել` 18.38-ին:
Ս. Ասատրյանի տան բակում այրվել է 4 տոննա կուտակած խոտ:
Օգոստոսի 17-18-ը ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Սյունիքի մարզի Կապան քաղաքում տարբեր օջախներում բռնկված հրդեհների հետեւանքով այրվել է 3 հա ընդհանուր մակերեսով խոտածածկ տարածք եւ թփուտներ: Նույն քաղաքում գտնվող հոգեբուժարանի մոտակայքում այրվել է 2000 քմ, մարզի Ույծ գյուղի մոտ` 1000 քմ մակերեսով խոտածածկ տարածք:
Արագածոտնի մարզի Փարպի գյուղի մոտ այրվել է 1 հա, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում` 1 հա, Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում` 1,5 հա խոտածածկ տարածք, թփուտներ եւ ծառեր:
Արմավիր-Մեծամոր ավտոճանապարհին այրվել է 1000 քմ, Արզնի-Բյուրեղավան ավտոճանապարհին` 3 հա, Գորիս-Կապան ավտոճանապարհին` 3 հա, Օձուն-Ալավերդի ավտոճանապարհին` 7000 քմ, Ալավերդի-Ակներ ավտոճանապարհին` 1 հա մակերեսով խոտածածկ տարածք, ծառեր ու թփուտներ, իսկ Սիսիան-Աշոտավան ավտոճանապարհին` 20 հա հնձած արտ:
Երեւանի Ռուբինյանց փողոցում այրվել է 7000 քմ խոտածածկ տարածք եւ երկաթգծի 27 փայտակոճ, Նոյ թաղամասում` 1 հա, Գայի պողոտայում` 2000 քմ, Նանսենի փողոցում` 1000 քմ, Թբիլիսյան խճուղում` 9000 քմ մակերեսով խոտածածկ տարածք ու թփուտներ:
Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:
<Արտակարգ ալիք> լրատվական կենտրոն






Facebook
Tweet This
Email This Post
